ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Ընդգծել են հակամարտությունների շուտափույթ խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը

Ընդգծել են հակամարտությունների շուտափույթ խաղաղ  կարգավորման անհրաժեշտությունը
30.11.2013 | 11:07

Հակամարտությունների լուծումը, վստահության ամրապնդումը և բարիդրացիական հարաբերությունները կարևոր նշանակություն ունեն տարածաշրջանում տնտեսական և սոցիալական զարգացման, համագործակցության համար`նշվում է ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի արդյունքում ընդունված համատեղ հռչակագրում: Գագաթաժողովի մասնակիցներն ընդգծել են հակամարտությունների շուտափույթ խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի հիման վրա: «Նրանք ողջունում են Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ և նախագահների միջև ձեռք բերված՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ կարգավորման ուղղությամբ առաջ տանելու համաձայնագիրը»,- ասվում է հռչակագրի տեքստում: Գագաթնաժողովի մասնակիցները ողջունում են ԵՄ-ի ձգտումը՝ մեծացնել ջանքերը կայունության և բազմակողմանի վստահության ամրապնդման ուղղությամբ:

Դիտվել է՝ 1035

Մեկնաբանություններ